Մշակույթ - Տիկնիկները հանուն խաղաղության

«ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի»` Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-15-ը, Լոռու, Շիրակի մարզերում և մայրաքաղաքում անցկացվում է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 11-րդ փառատոնը: Փառատոնն այս տարի նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին: Այն նպատակ ունի նպաստելու Հայաստանի մարզերի, Արցախի և Ջավախքի մշակութային կյանքի աշխուժացմանը, ինչպես նաև ծառայելու մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությանն ու ապագա քաղաքացու ձևավորմանը:

 

Փառատոնին մասնակցում են տիկնիկային թատրոններ՝ Արցախից, Հայաստանի տարբեր մարզերից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Իտալիայից, Հունգարիայից և այլ երկրներից: Ավանդույթի համաձայն, փառատոնի մեկնարկը տրվել է Դսեղ գյուղում, որտեղ փառատոնի մասնակիցները դիտել են Հ. Թումանյանի «Շունն ու կատուն» տիկնիկային ներկայացումը՝ նվիրված բալլադի 130-ամյակին: Փառատոնի ծրագիրը ներառում է «Երեկոյան ակումբ», որի ընթացքում կկայանան ներկայացումների քննարկումներ, մտքերի փոխանակում: Փառատոնի շրջանակում կկազմակերպվեն նաև էքսկուրսիաներ, կցուցադրվեն տեսաֆիլմեր:

 

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ