Սպորտ - Ժոզե Մոուրինյո. «Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում կօգնի ՄՅՈՒ-ին»

Չեխիայի հետ ընկերական հանդիպման ժամանակ վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանը, որը չմասնակցեց աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Դանիայի հետ պաշտոնական խաղին, ապաքինվել է եւ պատրաստ է ՄՅՈՒ-ին օգտակար լինել Անգլիայի առաջնության չորրորդ տուրի «Մանչեսթեր Սիթի» դերբիում: Այս մասին տեղեկացրել է Mirror հանդեսը՝ մեջբերելով Ժոզե Մոուրինյոյի խոսքերը:

 

Ըստ պորտուգալացի մասնագետի, ՄՅՈՒ-ն վնասվածքով ֆուտբոլիստներ չունի եւ Մխիթարյանը կարող է մասնակցել այդ խաղին: Մոուրինիոն նաեւ ճշտել է, թե չի կարող ասել, որ Մխիթարյանը պատրաստ է խաղալ ամբողջ հանդիպումում, սակայն թիմին կօգնի:

 

 

Նյութն ամբողջությամբ

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ