Տարածաշրջան - Ադրբեջանի հանրապետության տարածքում երկրաշարժ է գրանցվել

Սույն թվականի սեպտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 20.57-ին (Գրինվիչի ժամանակով` 16.57) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.5 մագնիտուդով երկրաշարժ:

 

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 41.770 և արևելյան երկայնության 46.630 (Ադրբեջանի հանրապետության Զաքաթալա քաղաքից 6 կմ դեպի հյուսիս):

 

Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 20 կմ խորության վրա:

 

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ:

 

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում ՝ ք. Նոյեմբերյանում ՝ 3 բալ ուժգնությամբ:

 

ԱԻՆ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ