Կրթություն - Դպրոցական սնունդ ծրագիրն ունի դաստիարակչական կարևոր նշանակույթյուն

Երևանում շարունակվում է Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովը, որին մասնակցում են 65 երկրների 250 ներկայացուցիչներ, այդ թվում՝ մոտ երկու տասնյակ նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Համաժողովի մասնակիցներին ասյօր ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նա շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ որպես այդ կարևոր միջոցառման անցկացման վայր Երևանը ընտրելու համար: «Դուք գտնվում եք մի տարածաշրջանում, մի հանրապետության տարածքում, որը հազարամյակներ շարունակ եղել է տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում:

 

Հայ ժողովուրդը, մեծ զրկանքներ կրելով, կարողացել է գոյատևել և ներկա քաղաքակրթությանը ներկայանալ միայն իր մեծ կրթական և հոգևոր ժառանգությամբ: Յուրաքանչյուր հայ ընտանիք, որտեղ էլ այն գտնվի, առանձնահատուկ վերաբերմունք ունի կրթության նկատմամբ: Մեզ համար շատ կարևոր է նախևառաջ երեխաների կրթության համար նպաստավոր պայմաների ապահովումը: Չի կարող լինել որակյալ կրթություն, եթե այդ ուսհաստատության մեջ երեխան իրեն չզգա՝ որպես հասարակության լիարժեք անդամ:

 

Այդ իմաստով Դպրոցական կայուն սնունդ ծրագիրը ոչ միայն կոնկրետ խնդիր է լուծում, այսինքն՝ ապահովում է երեխայի տաք սնունդը, այլ նաև մեծ կրթադաստարակչական բաղադրիչ է պարունակում: Ծրագրով փորձ է արվում երեխաներին ըստ էության հարմարեցենել հասարակության մեջ ապրելու պատասխանտվությանը: Մեզանից յուրաքանչյուրն իր փոքրիկին դպրոց ճանապարհելիս հասկանում է, որ իր երեխան իր անձնական ազատությունից անցում է կատարելու պատասխանատվության, որը ոչ միայն գիտելիքի միջոցով է փոխանցվում, այլ նաև քաղաքացու դաստիարակության: Երբ հարյուրավոր երեխաներ մեկ ճաշարանում իրար հետ հաց են կիսում, փորձում համատեղ կազմակերպել իրենց վարքուբարքը, դա երեխայի մոտ կարգապահություն է դաստիրարակում, դիմացինի հանդեպ հարգանքի զգացողություն, միմյանց խնդիրներով հետաքրքրվելու հատկություն: Սա է այս ծրագրի հիմանական տեսլականը, այդ պատճառով է նաև, որ մենք փորձելու ենք մեծացնել ծրագրի պետական պատասխանատվության աստիճանը»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ներկայումս պետությունն իր ներդրումն է ունենում պետբյուջեի հաշվին և պետք է հասնել նրան, որ աստիճանաբար ծրագիրն անցնի պետական հոգածության: «Մենք նաև փորձելու ենք ծրագրի կառուցվածքային համապատասխան ձևաչափեր գտնել: Այդ իմաստով հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր միջազգային գործընեկներին, ովքեր մեզ օգնում են՝ ճիշտ կատարել այդ փոխանցումը:

 

Մոտ ապագայում մենք կանցկացնենք դոնորների կոնֆերանս, որ կարողանանք գտնել փոխանցման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ և ձևավորել հիմնադրամ, որի միջոցով կկարողանանք ծրագիրն ավելի ընդլայնել ոչ միայն պետական միջոցների հաշվին, այլ նաև դոնոր կազմակերպությունների միջոցով: Շնորհակալություն նաև մեր միջազգային խորհրդատուներին, ովքեր ճիշտ հասկացան մեր երկրի յուրահատկությունները և դժվարությունները: Օրինակ, եթե այլ ազգային պատվիրակությունների համար խնդիր է երեխաների թերսնման դեմ պայքարը, ապա մեզ համար որպես հիմնական խնդիր մեր երեխաներին դաստիարակելը և քաղաքակրթական, ժամանակակից հասարակություններին բնորոշ բարեկրթության նորմեր փոխանցելն է»,-ընդգծել է նախարարը:

 

Համաժողովին ՀՀ ԿԳ նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռ. Ստեփանյանը ներկայացրել է «Հայաստանում դպրոցական սնունդ» խորագրով շնորհանդես:

 

 

ԿԳ նախարարություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ