Տնտեսություն - Հայաստան ներկրված գազի ծավալները նվազել են

Հայաստան ներկրված գազի ծավալներն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են: Նվազումը տեղի է ունեցել Ռուսաստանից ներմուծված գազի ծավալների անկման պատճառով: Դրան զուգահեռ, դեպի Հայաստան իրանական գազի ներմուծման ծավալների աճ է արձանագրվել:

 

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում Իրանից Հայաստան ներմուծվել էր 184 մլն 236.1 հազար խմ գազ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում Իրանից գազի ներմուծման ծավալները կազմել են 186 մլն 526.8 հազար դոլար:

 

Ռուսաստանից այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 818 մլն 352.4 հազար խմ գազ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 մլրդ 125 մլն 050 հազար խմ-ի դիմաց:

 

Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 1 մլրդ 004 մլն 879.2 հազար տոննա գազ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 մլրդ 309 մլն 286.1 հազար խմ փոխարեն:

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ