«Տեսակետ» մամուլի ակումբ - Շուտով.Սեպտեմբերի 7-ին

Սեպտեմբերի 7-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Թեման`«Ամառվա ամփոփում, ներքին և արտաքին քաղաքական գործընթացների հնարավոր զարգացումներն աշնանը. սպասելիքներ ու ակնկալիքներ»:


Ժամը 12.00 հյուրն է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Թեման՝ «Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայում: Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիա-Ռուսաստան և Թուրքիա-Իրան փոխհարաբերությունները»:



Ժամը 13.00 հյուրերն են Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը և ավագ գիտաշխատող Արեգ Միքայելյանը: Թեման` «Բյուրականի աստղադիտարանի 70-ամյակին նվիրված միջոցառումները: Ոլորտի նորությունները, ընթացիկ և հետագա ծրագրերը»:



«Տեսակետ» մամուլի ակումբի նոր հասցեն է` Արշակունյաց 2, Մամուլի շենք, 13-րդ հարկ

Հունիսի 26-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի Մարքեթինգի ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտ Վահե Թումանյանը, միևնույն համալսարանի Ֆինանսներ և  վերահսկողություն ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտ Սամվել Ղարիբյանը և բակալավրիատի շրջանավարտներ Հայկ Դավթյանն ու Գրիգոր Մարկուպչյանը: Թեման՝ «Շրջանավարտները հայտնվել են փակուղու առջև: Ունենալով հայկական պետական նմուշի գերազանցության դիպլոմ, որը տրամադրվում է 90% ՄՈԳ ունենալու դեպքում՝ նրանք չեն կարողանում ստանալ տարկետման իրավունք և ապահովել շարունակական կրթության իրավունքը։ Օրենսդրական ի՞նչ բացի մասին է խոսքը, ինչու՞ ուս. հաստատության ներքին կարգը չի համապատասխանեցվել ՀՀ օրենսդրությանը և առաջացնում է թյուրիմացություն: Դիմումներ ԿԳՆ, ԱԳՆ, ՀՀ վարչապետին և այլն. պատասխաններ: Բանախոսների հետագա քայլերը»:     

 

 

Ժամը 13.00 հյուրերն են էնդոկրինոլոգ-սննդաբան Հասմիկ Աբովյանը և Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Թեման՝ «Ո՞րն է ամառային ճիշտ սննդակարգը, և ինչպե՞ս խուսափել սննդային թունավորումներից ամռան շոգերին: Մթերքի պահածոյացման շրջան. անվտանգության պահպանման կանոնները: Թատրոնների դիմաց, այգիներում, հատկապես մանկական ժամանցի բացօթյա վայրերում իրականացվող փողոցային առևտուրն ու դրա վտանգները»:

Հունիսի 10-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Թեման՝ «Հարկային օրենսգրքի նոր բարեփոխումները. իրակա՞ն են արդյոք թանկացումների մասին շրջանառվող լուրերը: Տնտեսական ընդհանուր իրավիճակ»:

 

 Ժամը 12.00 հյուրն է Կոտայքի մարզի Արամուս համայնքի բնակիչ Խորեն Ստեփանյանը: Թեման՝ «Խ. Ստեփանյանի տնկած ազնվամորու թփերը, որոնք արդեն իսկ պիտի մի քանի անգամ ջրված լինեին, չեն ջրվել՝ ջրամատակարարման անսպասելի խախտման պատճառով: Երկրից չարտագաղթելու որոշում ընդունած և սեփական հողում գործ դրած բնակիչն արդեն կրել է  1.5 մլն դրամի վնաս և կանգնել բանկային պարտավորությունների առաջ, սակայն ջուր մատակարարող ընկերությունը մեղքն իր վրա չի վերցնում: Ո՞վ է մեղավոր իրականում, ումի՞ց է պետք ակնկալել փոխհատուցում, և որո՞նք են Ստեփանյանի հետագա քայլերը»:

Հունիսի 7-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: Թեման՝ «Թուրք-ադրբեջանական զորավարժությունները, Բաքվից հնչող վերջին հայտարարությունները, ակնկալիքներ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումից, հարակից հարցեր»:

  

Ժամը 12.00 հյուրերն են Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը և վերլուծաբան, հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը: Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը, դրա ռիսկերն ու վտանգները: Ինչու և ինչպես այն կարող է սպառնալ մեր ազգային անվտանգությանը»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ