Հասարակություն - Գեղարքունիքի մարզի 53 համայնքներում առաջադրվել է 152 թեկնածու

Գեղարքունիքի մարզի թիվ 22, 23, 24 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում ավարտվել են համայնքի ղեկավարի առաջիկա ընտրությունների համար թեկնածությունների առաջադրումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 22, 23, 24 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից, մարզի 53 համայնքներում համայնքի ղեկավարի պաշտոնի ընտրությանը մասնակցելու համար առաջադրվել են 153 թեկնածու:

 

Սեւան քաղաքում առաջադրվել են համայնքի ղեկավարի 7, Մարտունի քաղաքում՝ 3, Գավառ քաղաքում՝ 2, Վարդենիս քաղաքում՝ 3, Ճամբարակ քաղաքում՝ 2 թեկնածու: Թեկնածուներ են առաջադրվել մարզի բոլոր համայնքներում: Իրենց պաշտոնները պահպանելու համար առաջադրվել են բոլոր գործող քաղաքապետերն ու գյուղապետերը:

 

Համայնքների ղեկավարների ընտրությունները կկայանան այս տարվա հոկտեմբերի 2-ին:

 

Նյութն ամբողջությամբ

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ