Տարածաշրջան - ԼՂՀ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում արտահերթ նախագահական ընտրություններ չեն անցկացվի. Aravot.am

«Սա նշանակում է, որ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում արտահերթ նախագահական ընտրություններ չեն անցկացվի: Դժվարանում եմ գնահատել, թե ինչ նկատառումներով է դա նախատեսվել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն` անդրադառնալով օրերս հրապարակված ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին:

 

«Բայց եկեք իրավիճակ պատկերացնենք, երբ նախագահը հրաժարական է տալիս: Դա կնշանակի, որ նրա քաղաքականությունը տապալվել է: Հիմա տեսեք, ըստ Հայեցակարգի, նախագահը եւ ԱԺ մեծամասնությունը պետք է լինեն նույն կուսակցությունից: Բայց եթե ձախողված ուժի ներկայացուցիչ նախագահը հրաժարական է տալիս, ինչու՞ պիտի այդ պաշտոնն ստանձնի նույն կուսակցության մեկ այլ դեմք: Ո՞րն է տրամաբանությունը»,-իր դիտարկումները ներկայացրեց մեր զրուցակիցը:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ