Սպորտ - Հայաստանի հավաքականի դեմ խաղից առաջ Դանիայի հավաքականը կորցրել է հարձակվողին

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը բաց կթողնի Դանիայի հավաքականի հարձակվող Ռասմուս Ֆալկը:

 

Ֆալկը «Կոպենհագենի» ֆուտբոլիստ է: Նա ստացել է գլխի վնասվածք Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ «ԱՊՕԷԼ»-ի հետ խաղի ժամանակ:

 

Ֆալկը չի մասնակցել հավաքականի ընկերական հանդիպմանը, և մեծ է հավանականությունը, որ չի կարողանա դաշտ դուրս գալ նաև Հայաստանի դեմ խաղում:

 

Դանիա – Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 4-ին:

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ