Տարածաշրջան - Թուրքիան կվերականգնի Դիարբեքիրի հայկական եկեղեցին

Դիարբեքիրի հայկական եկեղեցին, որը լրջորեն վնասվել էր թուրք-քրդական բախումների հետևանքով, կվերականգնվի, գրում է Ստամբուլի հայկական «Ակոս» թերթը:

 

Դիարբեքիրի Սուր շրջանում քուրդ ապստամբների և թուրք զինվորականների բախումների հետևանքով եկեղեցին լրջորեն վնասվել է: Դրա վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2018 թվականը:

 

Եկեղեցին Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության կառույցի մեջ է մտնում, որը և հայտնել է դրա վերանորոգման մասին:

 

 


Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ