Սպորտ - Համբարձումյանը և Մինասյանը միացել են Հայաստանի Մ-21 հավաքականին

Սեպտեմբերի 6-ին` ժամը 18:00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017թ. առաջնության Հայաստան-Բուլղարիա հանդիպումը: Պատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն օգոստոսի 31-ից սկսել է մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Սեպտեմբերի 2-ին տեղի կունենա ընկերական հանդիպում Հայաստանի Մ-21 հավաքականի և Իրաքը ներկայացնող «Զախո» թիմի միջև:

 

Նախկինում հրապարակված Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստների կազմին միացել են «Բանանցի» ֆուտբոլիստներ Հակոբ Համբարձումյանը և Նաիրի Մինասյանը, իսկ Ռոբերտ Հակոբյանը դուրս է մնացել թիմի կազմից:

 

Դարպասապահներ

Անատոլի Այվազով «Շիրակ»
Արման Մելիքսեթյան «Արարատ»
Հենրի Ավագյան «Բանանց»
Պաշտպաններ
Արմեն Մանուչարյան «Փյունիկ»
Արամ Շահնազարյան «Փյունիկ»
Հակոբ Համբարձումյան «Բանանց»
Սերոբ Գրիգորյան «Փյունիկ»
Արթուր Քարտաշյան «Փյունիկ»
Համլետ Ասոյան «Գանձասար-Կապան»
Գոռ Աղբալյան «Հերակլես» (Հոլանդիա)
Գևորգ Խուլոյան «Բանանց»

 

Կիսապաշտպաններ

Վահագն Հայրապետյան «Փյունիկ»
Ալիկ Առաքելյան «Փյունիկ»
Պետրոս Ավետիսյան «Փյունիկ»
Նաիրի Մինասյան «Բանանց»
Հակոբ Հակոբյան «Բանանց»
Գոռ Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա)
Հայկ Գալստյան «Բոխում» (Գերմանիա)
Արտյոմ Սիմոնյան «Ցյուրիխ» (Շվեյցարիա)
Դավիթ Մարտիրոսյան «Տեպլիցե» (Չեխիա)
Մհեր Սահակյան «Արարատ»
Ալեքսանդր Հովհաննիսյան «Բանանց»

 

Հարձակվողներ

Ռազմիկ Հակոբյան «Փյունիկ»
Էրիկ Պետրոսյան «Փյունիկ»
Վիուլեն Այվազյան «Շիրակ»
Դավիթ Արշակյան «Չիկագո Ֆայր» (ԱՄՆ)

 

Ավելացնենք, որ Անատոլի Այվազովը Հայաստանի Մ-21 հավաքականին կմիանա սեպտեմբերի 5-ին՝ ազգային հավաքականի հանդիպումներից հետո: Հնարավոր է՝ Հայաստանի Մ-21 հավաքականին միանան նաև Գոռ Մալաքյանը և Դավիթ Արշակյանը:

 

 

Նյութն ամբողջությամբ

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե գավաթը

«Հենոյի շուրջ ստեղծված իրավիճակը նոր թափ է հավաքում. քիչ անց կտեղադրեմ սկանդալային փաստաթուղթ»․ Սամվել Ֆարմանյան

Հունաստան-Հայաստան հանդիպման տոմսերի արժեքն է 20 եվրո

Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Դիտյատինի Գավաթին

Հայ մարզիկը Մոսկվայում Գինեսի նոր ռեկորդ է սահմանել

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ