Կրթություն - Խ. Դաշտենցի անվան ավագ դպրոցում բացվեց Ադամ Սահակյանի անվան դասարան

Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում ուսումնական տարվա առաջին օրը նշանավորվել է պատմության դասարանն ապրիլյան պատերազմի մասնակից, հերոս-սերժանտ Ադամ Սահակյանի անվանակոչության արարողությամբ: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, հերոսի ծնողները, եղբայրը, հարազատներն ու ընկերները: ՀՀ ԿԳ նախարարն իր ողջյունի ուղերձն սկսել է հերոսի ծնողներին ուղղված երախտագիտության խոսքով. «Ամենածանրը հիմա Ձեզ համար է:

 

Ադամը մեզ համար հերոս է, Ձեզ համար որդի,- նշել է Լ. Մկրտչյանն ու դիմելով միջոցառմանը ներկա դպրոցականներին շարունակել,- Ադամի օրինակով մենք հասկանում ենք, հերոսը մեր կողքին ապրող երիտասարդն է, ձեր առօրյան ,հոգսերն ու խնդիրները կիսող երեկվա աշակերտը: Ուղղակի նա ինչ- որ մի պահի կատարում է իր պարտականությունը՝ կատարում է շատ լավ և մենք հասկանում ենք, որ նա արդեն հերոս է: Մենք պիտի պահենք- պահպանեք նրանց հիշատակը, որպեսզի մեր հետագա ճանապարհն ավելի հեշտ լինի: Ֆրանսիացի հայտնի փիլիսոփաներից մեկն ասում էր՝ ողջերի իրական տերերը անցավորներն են: Մենք պիտի արժանի լինենք մեր հերոսների հիշատակին, նրանց թափած արյունը պիտի ավելի ուժեղացնի մեզ: Շատ կարևոր է, որ այստեղ Ադամ Սահակյանի անվան դասարան է բացվել: Սա դաստիարակություն է, որը միաժամանակ հայրենասիրությունը վիրտուալ դաշտից բերում է գործնական հարթակ. երբ երեխան մտնի այս դասարան, կհասկանա, որ իր կողքին գտնվող երիտասարդը պոտենցիալ հերոս է: Երբ տեսնում ես, որ կողքիդ ապրող երիտասարդը ընդունակ է հերոսության, հերոսությունը դառնում է շատ առարկայական, դառնում է պարտականություն: Մենք ձևավորում ենք անկախության շրջանի կրթության համակարգ, որտեղ դաստիարակությունը այսօրվա հերոսի կերպարի վրա է հիմնվում»,- նշել է ԿԳ նախարարը:

 

Լևոն Մկրտչյանն իր խոսքում նաև շնորհավորել է հանրապետության բոլոր ուսանողներին ու աշակերտներին՝ Գիտելիքի օրվա՝ սեպտեմբերի 1-ի կապակցությոմբ.:

 

Հավելենք, որ Ադամ Սահակյանը եղել է թիվ 114 ավագ դպրոցի սան, նրա հիշատակին նվիրված միջոցառումը կրել է «Ադամ ներկա» խորագիրը:

 

 

ԿԳՆ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ