Պաշտոնական - Փոխնախարար Պապիկյանն ընդունեց Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի պատվիրակությունը

 

Սեպտեմբերի 1-ին ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունեց Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի պատվիրակությանը` նախագահ Սեիշիրո Էտոյի գլխավորությամբ:

 

Ողջունելով պատվիրակության առաջին այցը Հայաստան՝ փոխնախարարը նշեց, որ Ճապոնիան իր ուրույն տեղն է զբաղեցնում Արևելյան Ասիայի երկրների հետ Հայաստանի հարաբերություններում: Արմեն Պապիկյանը համոզմունք հայտնեց, որ Սեիշիրո Էտոյի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա ինչպես երկու երկրների միջխորհրդարանական կապերի սերտացման, այնպես էլ՝ հայ-ճապոնական համագործակցության ընդլայնման տեսանկյունից:

 

Կողմերն անդրադարձան 2012թ. ՀՀ Նախագահի Ճապոնիա կատարած այցին, որը, ճապոնական պատվիրակության ղեկավարի գնահատմամբ, նոր լիցք հաղորդեց երկկողմ փոխգործակցությանը։

 

Կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում, Ճապոնիա - Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի նախագահը պատրաստակամություն հայտնեց առավելագույն ջանքեր ներդնելու` խորհրդարանականների միջև շփումներն ակտիվացնելու եւ հայ-ճապոնական միջխորհրդարանական կապերի ամրապնդելու գործում, ինչը ամուր հիմք կհանդիսանա տարբեր ոլորտներում երկկողմ կապերի զարգացման համար:

 

Կողմերը կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ, քննարկեցին Հայաստանի և Ճապոնիայի միջև երկկողմ տնտեսական կապերի և փոխշահավետ բազմակողմ համագործակցության հեռանկարները: Անդրադարձ կատարվեց նաև միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությանը:

 

 

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ