Սպորտ - Դոնարուման դարձել է 105 տարվա մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջամպիերո Վենտուրան ընտրել է այն ֆուտբոլիստներին, ովքեր մեկնելու են Ֆրանսիայի դեմ ընկերական խաղին և Իսրայելի հետ աշխարհի առաջնություն որակավորման փուլի խաղին:

 

Հավաքականում է ընդգրկվել նաև Միլանի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, ով դարձել է վերջին 105 տարիների ընթացքում հավաքական հրավիրված ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Դոնարուման 17 տարեկան ու 6 ամսական է:
1910-1911 թվականներին Իտալիայի կազմում հանդես են եկել 16 տարեկան 3 ամսական 8 օրական Ռոդոլֆո Ջավինելլին և 16 տարեկան

 

3 ամսական 23 օրական Ռենցո դե Վեկին:
Նշենք, որ Իտալիայի հիմնական դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հավաքականում առաջին խաղն անցկացրել է 1997 թվին՝ 19 տարեկանում, Դոնարումայի ծնվելուց 16 ամիս առաջ:

 

 

Նյութն ամբողջությամբ

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ