Հասարակություն - Գյումրիի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը կգլխավորի Սամվել Բալասանյանը

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հաստատել է Գյումրիում և Վանաձորում ավագանու ընտրությունների համամասնական ցուցակը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Գյումրիում Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը կգՍ խավորի Սամվել Բալասանյանը, իսկ Վանաձորում՝ Մամիկոն Ասլանյանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը:

 

Նա հավելեց, որ իրենք բաց և հրապարակային մրցակության կողմնակից են՝ հույս հայտնելով, որ այդ բաց մրցակցության արդյունքում Գյումրիի և Վանաձորի բնակիչները կընտրեն այն կուսակցությանը, որին կվստահեն իրենց համայնքի կառավարումը գալիք տարիների ընթացքում:

 

Կուսակցության գործադիր մարմնի նիստում քննարկվել են նաև Ազգային ժողովի գալիք նստաշրջանի հետ կապված հարցեր: Շարմազանովը հիշեցրեց, որ մեկնարկելիք նստաշրջանի ընթացքում խորհրդարանը պետք է ընտրի գլխավոր դատախազ, պետք է քննարկվի հարկային օրենսգիրքը, ինչպես նաև՝ մի շարք այլ կարևոր հարցեր: «Կուսակցությունը պատրաստվում է քաղաքական աշնանը: Ես կարծում եմ, որ քաղաքական աշունը բուռ է լինելու»,- եզրափակեց ՀՀԿ խոսնակը:

 

 

 

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ