Սպորտ - ՀՀ Նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը կմեկնարկի օգոստոսի 28-ին

2016 թվականի օգոստոսի 28-31-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի կունենա ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը:

 

Մրցմանը կմասնակցեն ՀՀ մարզերի և Երևան քաղաքի լսողական, տեսողական, հենաշարժողական խնդիրներ և մտավոր սահմանափակումներ ունեցող մարզիկներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Մարզիկները մրցելու են շախմատ, սեղանի թենիս, դարթս, բազկամարտ, շաշկի, եռամարտ և բասկետբոլ մարզաձևերում:

 

Մրցումների փակման հանդիսավոր արարողության ժամանակ՝ օգոստոսի 31-ին՝ ժամը 11.00-ին, հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն ՀՀ Նախագահի վկայագրերով և դրամական մրցանակներով, իսկ 1-3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը՝ գավաթներով և շնորհակալագրերով:

 

 

Սպորտի նախարարություն

 

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ