Տնտեսություն - Ավարտվել է թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխումը

2016թ. օգոստոսի 16-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխումը:

Բաշխումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) միջոցով:


Ընդհանուր առմամբ բաշխվել է շուրջ 107 550 DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարք:

 

 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ