Տնտեսություն - Նոր փոփոխություն ԱՊՊԱ ոլորտում

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից այլևս անհրաժեշտ չէ ԱՊՊԱ պայմանագրերում նշել ավտոմեքենան վարող անձանց (լիազորված տիրապետողներին): ԱՊՊԱ համակարգն անցնում է ապահովադիրների բոնուս-մալուս համակարգին: Այս դեպքում ավտոմեքենան կհամարվի պատշաճ ապահովագրված և ավտոմեքենայի սեփականատիրոջ կողմից կարող է վարման հանձնվել վարորդական իրավունք ունեցող ցանկացած անձի` առանց նրա համար հավելյալ ապահովագրավճար վճարելու: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ փոփոխությունը լրագրողներին ներկայացրեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը

 

«Հորդորում ենք ավտոմեքենան վարման հանձնել միայն կարգապահ վարորդների, քանի որ ավտոմեքենայի վթարի արդյունքում կիրառվող բոնուս-մալուս համակարգը տարածվելու է միայն ավտոմեքենաների սեփականատերերի նկատմամբ»,-ասաց բանախոսը:

 

Նրա տեղեկացմամբ` մինչ սեպտեմբերի 1-ը կնքված և այդ պահի դրությամբ գործող ԱՊՊԱ պայմանագրերը սեպտեմբերի մեկից ինքնաշխատ կհամարվեն անսահմանափակ վարորդների օգտագործման հնարավորությամբ կնքված: Այդ պայմանագրերում վարորդներ ավելացնելու, փոփոխելու կամ լրացուցիչ ապահովագրավճար կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

«Կատարված փոփոխությունների արդյունքում կատարվել են ռիսկային գործակիցների ճշգրտում (ավելացում կամ պակասեցում), ինչպես նաև սակագների հաշվարկից հանվել են 1-1.6 չափով վարորդների տարիքը և վարորդական ստՍ ժը հաշվի առնող ռիսկային գործակիցները» ,-ասաց Վահան Ավետիսյանը:

 

Նրա խոսքով` պատրաստվում են այլ փոփոխություններ ևս, մասնավորապես, ԱՊՊԱ պայմանագրերը օնլայն տարբերակով կնքելու հնարավորության ընձեռում` ներառյալ դրսում տեղադրված տերմինալների միջոցով: Նշյալի մասին տեղեկատվությունը կներկայացվի որոշակի ժամանակ հետո:

 

Բյուրոյի գործադիր տնօրենի տեղեկացմամբ` ապահովադիրների բոնուս-մալուս համակարգին անցման, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտի առաջին հինգ տարիների վիճակագրության հիման վրա որոշակի ռիսկային գործակիցների ճշգրտման արդյունքում սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ սակագնային համակարգն ունենալու է նոր կառուցվածք: ԱՊՊԱ սակագների նոր կառուցվածքին կարելի է ծանոթանալ այստեղ:

 

«ԱՊՊԱ համակարգի կայունության և շարունակականության ապահովման, ինչպես նաև ավտոմեքենաների սեփականատերերի կողմից վարորդների ընտրության հարցում ռիսկերի կառավարմանն աջակցելու նկատառումներով Բյուրոն կշարունակի հաշվառել վարորդների վթարների վիճակագրությունը (ապահովագրական պատմությունը), ինչի մասին ընդհանրացված տվյալներ կարելի է ստանալ օնլայն եղանակով Բյուրոյի կայքի միջոցով»,- հայտնեց պաշտոնյան:

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ