Տարածաշրջան - Անկարան հարվածել է Սիրիայի քրդերին. Lragir.am

Սիրիայում քրդական ինքնավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ Ջարաբլուս քաղաքին ուղղված թուրքական ավիահարվածներից զոհվել է 29 քուրդ բնակիչ, իսկ մի քանի հազարը ստիպված են եղել փախչել քաղաքից դեպի Մանբիջա: Քրդերը հայտարարել են, որ զոհերը եղել են թուրքական ավիացիայի հարվածներից:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ի առավոտյան թուրքական ցամաքային զորքը ներխուժել է Սիրիայի տարածք: Անկարան հայտարարել է, թե Իսլամական պետության դեմ ռազմական գործողություն է իրականացնում եւ այդ նպատակով գրոհ ձեռնարկում Ջարաբլուս քաղաքի ուղղությամբ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ