Տնտեսություն - Սամվել Ալեքսանյանի անվճար լավաշների համար մարդկանց հերթը չի պակասում. Aravot.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ասած՝ Հայաստանի ՀՆԱ-ի 10 տոկոս աճը կարծես թե չի վերաբերում Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներին:

 

Այս համայնքի հազարավոր քաղաքացիներ լույսը բացվելուն պես՝ հերթ են կանգնում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող օբյեկտի մոտ՝ 3 հատ անվճար լավաշ ստանալու համար: Առավոտից մինչեւ երեկոյան ժամը 19.00-ն անվճար լավաշ ստանալու համար մարդկանց պակաս չի լինում. հերթում կանգնածներն ասում են՝ «Մարդկանց սարքել են մուրացկան, 3 հատ լավաշի եղածն ինչ է, որ մարդիկ փող չունեն՝ կարողանան արժանապատվորեն իրենց փողով գնել, ոչ թե գան ժամերով հերթ կանգնեն՝ անվճար ստանան»: Հերթում կանգնածներից մեկն էլ մեզ ասաց՝ «Անվճար ա, բայց «զատո» համով ա»:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ