Տնտեսություն - Երևանն ապրելու և աշխատելու համար աշխարհի ամենամատչելի 10 քաղաքների ցանկում է

Աշխարհում առաջատար Fastcompany.com մեդիա ռեսուրսը հրապարակել է 10 քաղաքների ցանկը, որոնք մատչելի են արտասահմանում ապրելու և աշխատելու համար: Այդ քաղաքների թվում է նաև Երևանը:

 

«Ինդոնեզիայի ծովափերից մինչև Հայաստանի գեղատեսիլ լեռներ: Շատ ֆրիլանսերներ և գործարարներ հաճախ են փախչում իրենց լուսավոր գրասենյակներից և արտերկրում աշխատանք գտնում՝ փնտրելով ավելի քիչ «ավանդական գրասենյակներ»: Ես նման մարդկանց հանդիպել եմ, ես նրանցից մեկն եմ»,- գրում է հոդվածագիրը:

 

Անդրադառնալով Երևանին՝ հոդվածի հեղինակը նկատում է, որ վերջերս արձանագրված տնտեսական վերելքը Երևանի սրճարանները լցրել է օտարերկրյա աշխատակիցներով:

 

Ապրելու և աշխատելու համար 10 մատչելի քաղաքների ցանկում են հայտնվել նաև Բանկկոգը (Թաիլանդ), Չիանգ Մայը (Թաիլանդ), Թայփեյը (Թայվան), Ուբուդ Բալին (Ինդոնեզիա), Ֆուքեթը (Թաիլանդ), Յոհոր Բահրուն (Մալայզիա), Բելգրադը (Սերբիա), Քուիտոն (Էկվադոր), Հո Շի Մին Սիթին (Վիետնամ):

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ