Սպորտ - Անձնական նոր ռեկորդներ սահմանեցի ու գոհ եմ արդյունքից. Գոռ Մինասյան

Հայ մարզիկները մեկը մյուսից տպավորիչ ելույթներ են ունենում Օլիմպիական խաղերում: Այսօր 4-րդ մեդալն է նվաճել ծանրորդ Գոռ Մինասյանը (+105 կգ): Մարզիկը հայ լրագրողների հետ զրույցում նշել է, որ ամեն մեկին բախտ չի վիճակվում մասնակցել խաղերին:

 

Անգամ հզոր ու ուժեղ մարզիկները երբեմն չեն կարողանում մասնակցել խաղերին: Ես այստեղ եմ, արծաթե մեդալ եմ նվաճել ու շատ գոհ եմ: Կարծում եմ բոլորն են գոհ իմ արդյունքից: Անձնական նոր ռեկորդներ եմ սահմանել:

Արծաթե մեդալ եմ նվաճել մեր երկրի համար, առաջին տպավորությունները շատ լավն են: Ցավոք, թիմակիցս ու ընկերս՝ Ռուբեն Ալեքսանյանը, չկարողացավ մեդալ նվաճել:

Պոկում վարժությունում պայքարը շատ թեժ էր: Ես իմ մոտեցումներն իրար հետեւից կատարեցի:

Սիմոն Մարտիրոսյանի գործոնն էլ շատ աշխատեց: Հայաստանի պատմության մեջ դեռ չէր եղել, որ 19-ամյա մարզիկն արծաթե մեդալակիր դառնա: Դա ինձ շատ օգնեց փորձառու մրցակիցների հետ պայքարում:

Բոլորի հետ լավ ծանոթ էի, չեմպիոնի հետ արդեն 6 տարի է պայքարում եմ:

Արդեն շնորհավորել եմ Արթուր Ալեքսանյանին ոսկե մեդալի համար: Ուրախ եմ նրա հաջողության համար:


 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ