Տնտեսություն - ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության հայտնաբերած խախտումների արդյունքում կայացվել է 500.0հազ .դր. ընդհանուր գումարի վարչական տուգանք

Բնապահպանական պետական տեսչությանկողմից 08.08-12.08.2016թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 500.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 778.3հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Մասնավորապես`

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար՝

Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 200.0 հազ.դրամ ընդհանուր գումարով ևհաշվարկվելէ 766.3հազ.դրամիշրջակամիջավայրինհասցվածվնաս,որից՝

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Արարատի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում ևհաշվարկվելէ 766.3հազ.դրամիշրջակամիջավայրինհասցվածվնաս:

 

 

Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 200.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 12.0hազ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Տավուշի տարածքային բաժնիկողմիցստուգայցերիընթացքումհայտնաբերվածխախտումների համար2 ֆիզիկականանձանցնկատմամբ կայացվելէ200.0հազ.դրամ ընդհանուր գումարիվարչականտուգանքի 2 որոշումևհաշվարկվելէ12.0 հազ.դրամիշրջակամիջավայրինհասցվածվնաս:

 

 

Ապօրինի որսի իրականացման համար

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.0 հազ. դրամ ընդհանուր գումարով, որից՝

Շիրակի տարածքային բաժնի կողմիցստուգայցերիընթացքումհայտնաբերվածխեցգետնի ապօրինի որսի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարիվարչականտուգանքի որոշում: Առգրավվել է 3

հատ խեցգետնաորսիչ, 3կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար:

Արմավիրի տարածքային բաժնի կողմիցստուգայցերիընթացքումհայտնաբերվածխախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարիվարչականտուգանքի որոշում:

 

 

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառված պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.61մլն.դրամ գումար:

 

 

Բնապահպանության նախարարություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ