Սպորտ - Հայ մարզիկների արդյունքները օլիպիական առաջին շաբաթից հետո

Օլիմպիական խաղերում առաջին շաբաթվանից հետո Հայաստանի հավաքականը ոչ մի մեդալ չունի: Մեր հավաքականի 33 մարզիկներից 16-ն արդեն ավարտել են ելույթները:

 

Հետաքրքիր է, որ նրանց մի մասն ավարտել է դեռ չսկսած.

 

Գոռ Ներկարարյան, թեթեւ աթլետիկա – չի մասնակցելու
Վանիկ Ավետիսյան, ծանրամարտ – չի մասնակցելու
Մոնիկա Վասիլյան, լող – վնասվածքի պատճառով չի մասնակցել մրցումներին
Մարզիկներից 3-ը, ըստ պաշտոնական տեղեկատվության, վնասվածք է ստացել մրցումների ժամանակ.
Առաքել Միրզոյան, ծանրամարտ – վնասվածքի պատճառով չի շարունակել
Վլադիմիր Մարգարյան, բռնցքամարտ – վնասվածքի պատճառով երկրորդ փուլում չի շարունակել պայքարը
Անդրանիկ Կարապետյան, ծանրամարտ – վնասվածքի պատճառով չի շարունակել պայքարը
Եվս մի քանիսը վնասվածք չեն ստացել, սակայն առանց մեդալի ավարտել են ելույթները
Սոնա Պողոսյան, ծանրամարտ – 10-րդ հորիզոնական
Վահան Մխիթարյան, լող – 47-րդ հորիզոնական
Նազիկ Ավդալյան, ծանրամարտ – 5-րդ հորիզոնական
Հրաչիկ Բաբայան, հրաձգություն – եզրափակիչ չի մտել
Հովհաննես Դավթյան, ձյուդո – դուրս է մնացել 2-րդ փուլից
Արթուր Հովհաննիսյան, բռնցքամարտ – դուրս է մնացել առաջին փուլից
Հուրի Գեբեշյան, մարմնամարզություն – եզրափակիչ չի մտել
Երեք հոգի էլ դեռ կշարունակեն պայքարը
Հովհաննես Բաչկով, բռնցքամարտ – երկրորդ փուլում է
Արամ Ավագյան, բռնցքամարտ – երկրորդ փուլում է
Հարություն Մերդինյան, մարմնամարզություն – եզրափակիչում է:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ