Կրթություն - ԿԳ նախարարն այցելել է ուսանողական ճամբար

Երևանի և ԼՂՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների մասնակցությամբ Հանքավանում օգոստոսի 6-11-ն անցկացվել է «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական առաջին հավաքը, որն այս տարի նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին:ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Երևանի քաղաքապետ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Տարոն Մարգարյանը ներկա են գտնվել հավաքի փակման հանդիսավոր միջոցառմանը:

 

Ճամբարի մասնակիցները հանդես են եկել ՀՀ պետական դրոշի երեք գույները խորհրդանշող ճակատներով, որոնք անվանակոչված էին ի պատիվ ազգային գործիչներ Մոնթե Մելքոնյանի, Գարեգին Նժդեհի և Վազգեն Սարգսյանի:
Հավաքի եզրափակիչ միջոցառման ժամանակ ճամբարականներն իրենց ուժերն են չափել մարզական, մշակութային և այլ ոլորտներում:
ՀՀ ԿԳ նախարարան ու Երևանի քաղաքապետը հետևել են ուսանողների մարզական և գեղարվեստական ցուցադրական ելույթներին, ինչպես նաև զրուցել են ուսանողների հետ:

 

«Միասնության ուժը» խորագրով հավաքին ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 200 ուսանող: Ծրագիրն իրականացվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ:

 

 

ԿԳՆ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ