Տարածաշրջան - Բակո Սահակյանը հանդիպել է հանրային կառավարման ոլորտի ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 9-ին հանդիպում է ունեցել հանրային կառավարման ոլորտի ներկայացուցիչների հետ եւ քննարկել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին վերաբերող հարցեր:

 

Նախագահը կարեւորել է նման հանդիպումները՝ նշելով, որ լայն քննարկումները հնարավորություն են տալիս հաշվի առնել տարբեր կարծիքներ ու գաղափարներ, ինչը պահանջված է հատկապես սահմանադրական բարեփոխումների իրականացման ժամանակ: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ