Սպորտ - Մեր մարզիկները՝ Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ամառային 31-րդ օլիմպիական խաղերում

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ընթացող ամառային 31-րդ օլիմպիական խաղերում հասցրել են ելույթ ունենալ Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկները, բռնցքամարտիկները և ձյուդոյիստը:

 

Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը (անձնական մարզիչ՝ Սոս Սարգսյան)» նժույգաթափեր վարժության որակավորման փուլում հավաքելով 15. 583 միավոր» զբաղեցնել է 4-րդ տեղը և դուրս եկել եզրափակիչ փուլ։ Մեր մյուս մարմնամարզիկները՝ Արթուր Դավթյանը (անձնական մարզիչ՝ Հակոբ Սերոբյան) և Հուռի Գեբեշյանը (անձնական մարզիչ՝ Լևոն Կարախանյան), դուրս են մնացել հետագա պայքարից:

 

Հայ բռնցքամարտիկներից օլիմպիական մեդալի համար կշարունակի պայքարել 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը (անձնական մարզիչ՝ Արմեն Հակոբյան), իսկ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը (անձնական մարզիչ՝ Մանվել Գաբրիելյան), պարտվելով առաջին իսկ գոտեմարտում, ավարտել է իր մասնակցությունը օլիմպիական խաղերին:

 

Օլիմպիական մրցահարթակը լքել է նաև մեր օլիմպիական հավաքականի միակ ձյուդոյիստ, 66 կգ քաշային Հովհաննես Դավթյանը (անձնական մարզիչ՝ Կարեն Սիմոնյան):

 

Երեկ`օգոստոսի 8-ին, օլիմպիական մրցանակի համար իր պայքարն է սկսում հրաձիգ Հրաչ Բաբայանը (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան):

 

 

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ