Պաշտոնական - Կրեմլը հայտնել է, թե ինչ հարցեր են քննարկելու Բաքվում

Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Հասան Ռուհանին Բաքվում հարցերի շայն շրջանակ են քննարկելու, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին:

 

Ուշակովը նշել է, որ երեք նախագահները կարծիքներ են փոխանակելու Սիրիայի, Աֆղանստանի, ահաբեկչության և թմրանյութերի տարածման դեմ պայքարի վերաբերյալ, քննարկելու են տնտեսական համագործակցության խորացման հարցերը:

 

Ուշակովն ասել է, որ եռակողմ ձևաչափով հանդիպումը պահանջված էր, քանի որ երեք երկրները բախվում են նույնատիպ խնդիրների տնտեսության, անվտանգության, ահաբեկչությանը դիմակայելու ոլորտներում:

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ