Մամուլ - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների. Lragir.am

Օգոստոսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների` ուղեկցությամբ Նյու Յորքի Ս. Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Աբրահամ քահանա Մանուկյանի:

 

Հանդիպմանը Տեր Աբրահամը, ուխտավորներին ներկայացնելով Ամենայն Հայոց Հայրապետին, անդրադարձավ համայն հայության կյանքում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի առաջնային դերկատարությանը և, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, հավելեց, որ այս այցը բացառիկ նշանակություն ունի Ս. Նահատակաց եկեղեցու համայնքի համար:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքը բերեց ուխտավորներին: Վեհափառը նշեց, որ հաճելի է տեսնել` ինչպես են Հայ Եկեղեցու սպասավորներն իրենց համայնքների անդամներին առաջնորդում Հայրենիք ու իրենց հավատքի կենտրոն Ս. Էջմիածին, որոնց կարոտով ու տեսիլքով, բայցև սիրո ու օրհնության ներքո ապրում են վերջիններս:

 

Հայոց Հովվապետը գոհունակությամբ անդրադարձավ նաև այն գովարժան ծառայությանը և համագործակցությանը, որոնք առկա են հոգևոր սպասավորի ու համայնքի անդամների միջև:

 

Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը, խոսելով Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների ու դրանց միասնական կերպով հաղթահարման հրամայականի մասին, անդրադարձավ նաև արցախյան հիմնահարցին: Ընդգծելով, որ հաճախ երիտասարդ ու քաջարի հայորդիների կյանքի գնով է պահպանվում ազատությունն ու երկրի ապահովությունը` Վեհափառն աղոթեց, որ Աստծո օրհնության հովանու ներքո հայոց երկիրը մշտապես ապահով լինի, իսկ հայ ժողովուրդն էլ ապրի խաղաղության մեջ:
Այս առիթով Նորին Սրբությունը բարձրորեն գնահատեց նաև այն ազնիվ զորակցությունը, որը Սփյուռքի հայ համայնքների կողմից ցուցաբերվեց ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում տուժած հայորդիներին` փաստելով, որ միասնական ջանքերի արդյունքում միայն հնարավոր կդառնա դիմագրավել կյանքի բոլոր դժվարությունները:

 

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև հայապահպանության և ազգային ինքնության պահպանության, մատաղ սերնդի հայեցի կրթության և դաստիարակության խնդիրներին և դրանց լուծման կարևորությանը:
Վերստին իր սերն ու օրհնությունը բաշխելով ներկա ուխտավորներին` Նորին Սրբությունը հայցեց Երկնավորից, որ Ամենակալ Աստված զորեղ պահի ամենքի նվիրումն ու հավատքը, որպեսզի շեն ու պայծառ մնան Հայ Եկեղեցին ու հայոց կյանքը:

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Հայտնի է, թե ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց

Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ

Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. ինչ է քննարկվել «Իմ քայլում»

Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար

«Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին». Մանրամասներ «Իմ քայլի» թեժ նիստից

ՀՀ-ն շահած դուրս եկավ խաղից. Բելառուս-Ղազախստան դավադրությունը չկայացավ

«Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». Նախարարը «դուխ» է տվել

Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ