Տնտեսություն - Քուվեյթի Պետության կառավարության հետ համագործակցությունը շարունակվում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին օգոստոսի 4-ին կնքել են Քուվեյթի Պետության կառավարության կողմից նվիրաբերության մասին պայմանագիր:

Պայմանագրի համաձայն` Քուվեյթի Պետության դեսպանությունը կտրամադրի լրացուցիչ ֆինանսական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տարածքում կառուցված Քուվեյթի Պետության անվան նոր մասնաշենքի կահավորման և սարքավորումների ապահովման նպատակով:

Ծրագրի նպատակն է` բարելավել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի անկողնային խնամք ստացող անձանց կեցության պայմանները:

2014թ. կնքված պայմանագրի հիման վրա, Քուվեյթի կառավարության ֆինանսական աջակցությամբ, տուն ինտերնատի անկողնային խնամքի կարիք ունեցող բնակիչների համար կառուցվել է նոր մասնաշենք, որի բացմանը՝ 2016թ. մարտ ամսին, ներկա են գտնվել ՀՀ վարչապետը, Քուվեյթի Պետության արդարադատության, կրոնական կալվածքների և, իսլամական հարցերի նախարարը:

 

 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ