Տարածաշրջան - Բակո Սահակյանն այցելել է Մարտունու շրջան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 4-ին այցելել է Մարտունու շրջան եւ Կարմիր Շուկա ավանում խորհրդակցություն հրավիրել շրջվարչակազմի ու համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված 2016 թվականի հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին:

 

Նախագահը գոհունակությամբ նշել է, որ այս տարի Մարտունու շրջանում հացահատիկային մշակաբույսերի բերքատվության միջին ցուցանիշը ամենաբարձրն է հանրապետությունում, իսկ համախառն բերքի ծավալով շրջանը զբաղեցնում է երկրորդ տեղը:

 

Երկրի ղեկավարը նշել է, որ գրանցված ցուցանիշները հիմք են տալիս համապատասխան աշխատանքների արդյունավետ կազմակերպման դեպքում հետագա տարիներին եւս ապահովել համախառն բերքի մեծ ծավալներ:

 

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:

 

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ