Պաշտոնական - Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Արմավիրի բաժնի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արմեն Գասպարյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետ, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ:

 

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ է նշանակվել Գարիկ Ղուկասյանը, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ