Սպորտ - Նախարար Գաբրիել Ղազարյանը ՀՀ վարչապետի շնորհակալագրեր է հանձնել հայազգի լեռնագնացներին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ՀՀ վարչապետի շնորհակալագրեր է հանձնել հայազգի լեռնագնացներ Իռենա Խառազովային, Արա Խաչադուրյանին և Լևոն Սարկիսովին՝ լեռնագնացության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ակնառու նվաճումների համար:

 

Նախարարը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել հայ մարզիկների, մասնավորապես՝ հայկական լեռնագնացության անունը արտերկրում բարձր պահելու համար:

 

Արա Խաչադուրյանն իր և գործընկերների անունից շնորհակալություն է հայտնել իրենց աշխատանքը գնահատելու և ՀՀ վարչապետի շնորհակալագրերի արժանացնելու համար:

 

Նշենք, որ հայազգի լեռնագնացները նվաճել են աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը՝ Էվերեստը: Ընդ որում, Լևոն Սարկիսովնառաջին հայն է, որ նվաճել է Էվերեստը, իսկ Իռենա Խառազովան՝ առաջին հայ կին լեռնագնացն է, որին հաջողվել է լինել Էվերեստի գագաթին: Հայազգի մարզիկները Էվերեստի վրա ծածանել են ՀՀ և ԼՂՀ պետական դրոշները և իրենց նվաճումը նվիրել հայոց մեծ եղեռնի 100-ամյակին:

 

 

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ