Տնտեսություն - Արմավիրում գյուղացիների կողմից փակված ճանապարհը բացվել է

Արմավիրի մարզում գյուղացիների կողմից փակված Սարդարապատ գյուղից դուրս տանող ճանապարհը բացվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արմավիրի մարզպետարանից:

 

Մարզպետարանից փոխանցեցին, որ փողոցը փակ է եղել կարճ ժամանակով: Այնտեղ մեկնել է Արմավիրի մարզպետը, գյուղացիներին հորդորել բացել ճանապարհը, նոր քննարկել խնդրահարույց հարցերը: Գյուղացիներն ընդառաջ են գնացել մարզպետի հորդորներին և բացել ճանապարհը:

 

Այնուհետև տեղում մարզպետը լսել է գյուղացիներին մտահոգող հարցերը: Պարզվել է, որ գյուղացիները խնդիրներ ունեն` կապված լոլիկի մթերման գործընթացի և լոլիկի գնի հետ: Քննարկումը շարունակվել է նաև «Նոյյան» գործարանի տնօրենի մասնակցությամբ: Քննարկումների արդյունքում կողմերն ընդհանուր համաձայնության են եկել:

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ