Տարածաշրջան - Ադրբեջանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում և Արցախում

Ադրբեջանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում և Արցախում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Միջերկրածովյան սեյսմոլոգիական ընկերությունը, երկրաշարժի էպիկենտրոնը Բաքվից 143 կմ արևմուտք է, Սաբիրաբադից՝ 22 կմ հյուսիս-արևմուտք:

 

Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 08:46-ին: Էպիկենտրոնում այն եղել է 4,9 մագնիտուդ: Հիպոկենտրոնը 62 կմ խորության վրա է:

 

Հայաստանում այն զգացել են Սյունիքի մարզում, նաև Երևանի որոշ վարչական շրջաններում: Երկրաշարժն ուժգին ցնցում է առաջացրել նաև Արցախում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ