Սպորտ - Հայ մարզիկների մրցելույթների օրերը Ռիո դե Ժանեյրոյում

Ամառային 31-րդ օլիմպիական խաղերի մասնակից երկրները ժամանում են Ռիո դե Ժանեյրո Հայաստանի հավաքականի 33 մարզիկները հանդես են գալու ութ մարզաձեւերում՝ ըմբշամարտ, ծանրամարտ, բռնցքամարտ, լող, սպորտային մարմնամարզություն, աթլետիկա, հրաձգություն, ձյուդո: ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը առանձնացրել է մեր մարզիկների ելույթների ժամանակացույցը:

Օգոստոսի 6: Ձյուդո՝ Հովհաննես Դավթյան՝ 60 կգ, մարմնամարզություն՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, բռնցքամարտ՝ Արթուր Հովհաննիսյան՝ 49 կգ:

Օգոստոսի 7: Մարմնամարզություն՝ Հուրի Գեբեշյան, բռնցքամարտ՝ Վլադիմիր Մարգարյան, 69 կգ:

Օգոստոսի 8: Հրաձգություն, Հրաչիկ Բաբայան՝ 10 մետր:

Օգոստոսի 10: Ծանրամարտ, Անդրանիկ Կարապետյան՝ 77 կգ, Նազիկ Ավդալյան՝ 69 կգ, բռնցքամարտ՝ Հովհաննես Բաչկով՝ 64 կգ, Արամ Ավագյան՝ 56 կգ:

Օգոստոսի 11: Լող՝ Վահան Մարտիրոսյան, 50 մետր, ազատ ոճ

Օգոստոսի 12: Ծանրամարտ՝ Առաքել Միրզոյան՝ 85 կգ, Սոնա Պողոսյան՝ 75 կգ. Լող՝ Մոնիկա Վասիլյան՝ 50 մետր, ազատ ոճ, աթլետիկա, Գոռ Ներկարարյան՝ հեռացատկ:

Օգոստոսի 14: Հունահռոմեական ըմբշամարտ՝ Արսեն Ջուլֆալակյան՝ 75 կգ:

Օգոստոսի 15: Աթլետիկա՝ Լեւոն Աղասյան, եռացատկ, Դիանա Խուբեսերյան եւ Գայանե Չիլոյան, 200 մետր վազք, Լիլիթ Հարությունյան՝ արգելավազք, հունահռոմեական ըմբշամարտ՝ Մաքսիմ Մանուկյան, 85 կգ:

Օգոստոսի 19: Ազատ ըմբշամարտ՝ Գառնիկ Մնացականյան, 57 կգ:

Օգոստոսի 20: Ազատ ըմբշամարտ՝ Լեւան Բերիանիձե, 125 կգ:

Օգոստոսի 21: Ազատ ըմբշամարտ՝ Գիորգի Կետոեւ, 97 կգ, Դավիթ Սաֆարյան, 65 կգ: 

 

Նյութի աղբյուր

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ