Տնտեսություն - Շարունակվում են տարեցների ավանդույթ դարձած ամառային ուխտագնացությունները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը հուլիսի 15-ից վերսկսել է ավանդույթ դարձած ամառային ուխտագնացությունների շարքը:

Միջոցառումների շրջանակներում կենտրոնի մատուցած ծառայություններից օգտվողներն այցելել են Խոր Վիրապ եկեղեցի, Արագածոտնի մարզի եկեղեցիներ` Մուղնի, Օհանավանք, Սաղմոսավանք:

Կենտրոնի Նոր Նորք և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների շահառուները ուխտագնացության ընթացքում կատարել են մոմավառություն, ներկա գտնվել մատուցվող պատարագին, շրջել եկեղեցիներին հարակից գեղատեսիլ վայրերում:

Ուխտագնացության ավարտին մասնակիցները հանգստացել են բնության գրկում և բարձր տրամադրությամբ ու դրական լիցքերով վերադարձել տուն:

 

Ավելի վաղ, Կենտրոնի շահառուները ակտիվ մասնակցություն են ունեցել նաև մայրաքաղաքի մշակութային կյանքին, մասնավորապես՝ «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում այցելել են թանգարաններ, ներկա են գտնվել բազմաթիվ թատերական ներկայացումների և համերգների:

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ