Տնտեսություն - Իրանը կեռապատկի Հայաստանին մատակարարվող գազի ծավալները` տարանցելով նաև Վրաստան

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ Թեհրանում ունեցած քննարկումներից հետո Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ իր երկիրը կեռապատկի Հայաստան արտահանվող գազի ծավալները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ԻՍՆԱ» գործակալությունը Զանգանեն նշել է, որ մինչև 2018թ. ավարտը ծավալները 1 միլիոն խորանարդ մետրից կհասցվեն 3 միլիոն խորանարդ մետրի:

 

Բիժան Զանգանեի խոսքով` նախարար Յոլյանի հետ հանդիպման ընթացքում քննարկման կարևոր թեմաներից մեկն էլ եղել է Հայաստանով իրանական գազի տարանցման հարցը:

 

«ԻՌՆԱ»-ի հաղորդմամբ` բանակցությունների ընթացքում հայկական կողմն առաջարկել է իրանական գազը Վրաստան արտահանելու նպատակով ստեղծել նոր կազմակերպություն:

 

Իրանը և Հայաստանը «գազ էլեկտրականության դիմաց» բարտերային պայմանագիրը ստորագրել են 2004թ-ին` 20 տարի գործողության ժամկետով:

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ