Սպորտ - Հունա-հռոմեական ոճի պատանի հայ ըմբիշները Եվրոպայի առաջնությունում նվաճել են 5 մեդալ

Հունա-հռոմեական ոճի պատանի հայ ըմբիշները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում, որից 2-ը՝ ոսկե, 2-ը՝ արծաթե և 1-ը՝ բրոնզե:

 

54 կգ քաշային Շանթ Խաչատրյանը (Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, Ն. Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Սամվել Գևորգյան) և 69 կգ քաշային Մալխաս Ամոյանը («Դինամո» մարզական հասարակական կազմակերպություն, անձնական մարզիչ՝ Համլետ Հովհաննիսյան) դարձել են առաջնության ոսկե մեդալակիրներ:

 

50 կգ քաշային Սամվել Գրիգորյանը («Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Ռ. Վարդանյանի անվան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Կամո Կիրակոսյան) և 69 կգ քաշային Ալբերտ Եղիկյանը (Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, Ն. Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Մարտին Ալիխանյան) նվաճել են արծաթե մեդալներ:

 

50 կգ քաշային կարգում Արթուր Գալստյանը (Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց, անձնական մարզիչ՝ Արմեն Կարապետյան) դարձել է բրոնզե մեդալակիր:

 

Նշենք, որ առաջնությունն անցկացվել է հուլիսի 22-ից 24-ը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Մեր հավաքականը թիմային հաշվարկով (ավագ մարզիչ՝ Գագիկ Խաչատրյան, երկրորդ մարզիչ՝ Ալեքսան Հովհաննիսյան) զբաղեցրել է երրորդ տեղը:

 

 

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ