Պաշտոնական - Նոր նշանակումներ ԱԻՆ-ում

Հուլիսի 25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:

 

Նախարար Երիցյանը ներկայացրեց Փրկարար ծառայության նորանշանակ տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանին՝ նշելով, որ երկար տարիներ արտակարգ իրավիճակների համակարգում իրականացրած ծառայության արդյունքում ինքն այսօր արդեն արժանի է ստանձնելու այդ պաշտոնը:

 

Ա. Երիցյանը ներկայացրեց նաև փ/ծ գեներալ-մայոր Ներսես Նազարյանին, ով նշանակվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ – Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ: Նախարարը շնորհավորեց և հաջող ծառայություն մաղթեց՝ նշելով, որ նշանակումը ճիշտ է և խոստումնալից:

 

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանն անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին: Տնօրենը նշեց, որ շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանքներից արձակվել է մոտ 6500 կրակոց և այլ ներգործության անհրաժեշտություն չի եղել:

 

Տնօրենի փոխանցմամբ՝ հուլիսի 24-ից ջերմաստիճանն արդեն նվազել է, տեղումներ այսօր սպասվում են միայն հարավային շրջաններում, սակայն ամպամածություն կպահպանվի հանրապետության ամբողջ տարածքում:

 

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների և ուսումնավարժանքների կազմակերպման մասին։

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ