Տարածաշրջան - Էրդողանի ուղերձը թուրք ժողովրդին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչով դիմել է թուրք ժողովրդին՝ կոչ անելով «հանգստություն պահպանել այն իրավիճակում, որն ստեղծվել է երկրում»: Այս մասին տեղեկացնում է TASS-ը:

 

Նրա ուղերձն ուղիղ եթերում հեռարձակել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:

 

Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո կալանավորվել է 13 156 հազար զինվորական և քաղաքացիական անձ: Կալանավորվածների թվում կա 126 գեներալ:

 

Էրդողանը խոստացել է Թուրքիայի բոլոր պետական կառույցները մաքրել իսլամիստ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներից, որոնց թուրքական իշխանությունները մեղադրում են հեղաշրջումը կազմակերպելու մեջ:

 

«Երկիրն ազատվել է հիվանդությունից և առողջանում է: Թուրքիայի տնտեսությունը պահպանում է կայունությունն ու զարգանում է: Առջևում սպասվում են բազմաթիվ նոր՝ կարևոր նախագծեր»,- ասել է Էրդողանը:

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ