Մշակույթ - «Սասնա ծռեր» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» փառատոնը՝ զորամասում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Սասնա տուն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Սասնա ծռեր» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» ամենամյա փառատոնը՝ 2016 թվականին իրականացվող ծրագրի շրջանակում, հուլիսի 20-ին, անցկացվեց ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում: Միջոցառմանը ներկա էր տեղամասում գտնվող ողջ սպայական և զինվորական անձնակազմը:

 

Բացման խոսքով հանդես եկավ գնդի հրամանատարի կազմակերպչական հարցերով տեղակալ Ռ. Չիլինգարյանը: Զինվորականներին ողջունեց «Սասնա տուն» ՀԿ-ի նախագահ Ա. Ավագյանը. ծրագրի ղեկավարը շնորակալություն հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարությանը և զորամասի հրամանատարությանը միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար և ներկայացրեց միջոցառման նպատակը: «Հայոց բանակի զինվորը էպոսի զավակն է» խորագրով զեկուցմամբ հանդես եկավ էպոսագետ, գրող և հրապարակախոս Անդրանիկ Ավետիսյանը: Հաջորդիվ տեղի ունեցավ «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ելույթը:

 

Համույթին միացան նաև զինվորները և կրկին հնչեց մեր ավանդական ու հաղթական քոչարին: Օրվա խորհրդին համահունչ, զորամասում թևածում էր «Սասնա ծռերի» հայրենասիրական ու ռազմական ոգին՝ մեծ ոգևորություն հաղորդելով զինվորականներին:

 

 

ՀՀ Մշակույթի նախարարութուն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ