Սպորտ - Ազատ ոճի պատանի հայ ըմբիշները Եվրոպայի առաջնությունում նվաճել են 6 մեդալ

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում ՀՀ հավաքականը նվաճել է 6 մեդալ:

 

Ոսկե մեդալակիր է դարձել 63 կգ քաշային կարգում հնդես եկած Արման Անդրեասյանը (Արտաշատի քաղաքապետարանի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Ռաֆիկ Գոլեցյան):

 

Արծաթե մեդալների են արժանացել 58 կգ քաշային կարգում հանդես եկած Վազգեն Թևանյանը (Արտաշատի քաղաքապետարանի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Վարդան Գյուրջյան), 46 կգ քաշային կարգում՝ Ռազմիկ Պապիկյանը (ԵՕՀՊՄՔ, անձնական մարզիչ՝ Վարդան Հարոյան) և 54 կգ քաշային կարգում՝ Արսեն Հարությունյանը (ԵՕՀՊՄՔ, «Սևան» մարզական հասարակական կազմակերպություն, անձնական մարզիչ՝ Արշակ Հայրապետյան):

 

42 կգ քաշային Առաքել Մովսեսյանը (ԵՕՀՊՄՔ, «Սևան» մարզական հասարակական կազմակերպություն, անձնական մարզիչ՝ Գևորգ Վարդանյան) և 85 կգ քաշային Մհեր Մարկոսյանը (Վանաձորի քաղաքապետարանի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արամ Խանզադյան) դարձել են բրոնզե մեդալակիրներ:

 

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության պատանիների հավաքականը (ավագ մարզիչ` Արշակ Հայրապետյան, երկրորդ մարզիչ՝ Ժիրայր Հովհաննիսյան) թիմային հաշվարկով զբաղեցրել է երրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի հավաքականներին:

 

Նյութն ամբողջությամբ

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ