Տարածաշրջան - Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի նախագահները կհանդիպեն Բաքվում

Բաքվում առաջիկայում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ Անկարայում հուլիսի 19-ին համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

 

Վրաստանի եւ Թուրքիայի կառավարությունները հուլիսի 19-ին Անկարայում ստորագրել են 6 համաձայնագրեր տարբեր, այդ թվում` ներդրումների ներգրավման, տրանսպորտի, աշխատանքի, սոցիալական պաշտպանության եւ զբաղվածության ոլորտներում համագործակցության մասին:

 

Նիստի արդյունքներով ընդունվել է Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին հուշագիր:

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ