Սպորտ - Ռիո դե Ժանեյրոյում պարալիմպիկ խաղերում Հայաստանի Հանրապետությունը կներկայանա 2 մարզիկով

 

2016 թվականին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք 31-րդ ամառային օլիմպիական խաղերին կհաջորդեն պարալիմպիկ խաղերը:

 

Խաղերում Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավարն է «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ՝ Հակոբ Աբրահամյանը:

 

2016թ. սեպտեմբերի 8-19-ը կայանալիք պարալիմպիկ խաղերում մեր երկիրը կներկայանա 2 մարզուհիներով՝ Գրետա Վարդանյան (անձնական մարզիչ՝ Արտակ Ներսիսյան), որը հանդես կգա ծանրամարտ մարզաձևում և Մարգարիտա Հովակիմյան (անձնական մարզիչ՝ Այծեմիկ Մինասյան)՝ լող մարզաձևում:

 

 

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ