Տարածաշրջան - Թուրքիայում շարունակվում են բախումները ուժայինների և ապստամբների միջև

Թուրքիայում ձերբակալվածների թիվն անցել է 6000-ից

 

Ստամբուլի մեծությամբ երկրորդ օդանավակայանում բախումներ են տեղի ունեցել հեղաշրջման փորձի մասնակիցների և անվտանգության ուժերի միջև, որոնք փորձել են ձերբակալել նրանց: Ձերբակալությունը հաջողվել է այն բանից հետո, երբ բացվել է նախազգուշական կրակ:

 

Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով Ռոյթերզ գործակալությանը:
Թուրք բարձրաստիճան պաշտոնյան գործակալությանը փոխանցել է, որ անվտանգության ուժերը նախազգուշական կրակ են բացել ապստամբների ուղղությամբ, որին վերջիններս չեն պատասխանել, ինչից հետո էլ տեղի է ունեցել ձերբակալությունը:

 

Դողան գործակալության փոխանցմամբ, Սաբիհա Գյուկչեն օդանավականայում ձերբակալվել է 11 մարդ:
Բացի այդ, բախումներ են տեղի ունեցել նաև Կենտրոնական Թուրքիայում գտնվող Կուվանա քաղաքի ավիաբազայում: Ձերբակալվել է 7 մարդ, այդ թվում մեկ գնդապետ:

 

 

Նյութն ամբողջությամբ

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ