Հասարակություն - Բանակցություն Ժիրայր Սէֆիլյանի մասնակցությամբ. Լուծում երրորդ տարբերակով

-Պարոն Ավետիսյան, պատանդներից մեկին այս գիշեր ազատ եք արձակել։

 

-Այո, ճիշտ է, Ալեք Ենիգոմշյանը եկավ, այդ առաջարկությունն արեց Ժիրայր Սեֆիլյանի կողմից՝ որպես բարի դրսևորում, և մենք էլ ազատ արձակեցինք։

 

-Փաստորեն Ալեք Ենիգոմշյանը այցելել է նաև Ժիրայր Սեֆիլյանին։ Ի՞նչ է փոխանցել նա ձեզ, շարունակել այս եղանակով պայքա՞րը։

 

-Հիմա քննարկում, բանակցություններ են ընթանում Սեֆիլյանի հետ երրորդ տարբերակով լուծում գտնելու վերաբերյալ, մանրամասները չեմ կարող ասել, չգիտեմ։ Մենք ինչպես ասել էինք՝ մեր անունից կարող է բանակցել Ժիրայր Սեֆիլյանը։ Ըստ էության արդեն բանակցություններ կան, որպեսզի հանգուցալուծում լինի երրորդ տարբերակով, որի մանրամասներին ծանոթ չեմ, ուղղակի ընդհանուր գծերով պատկերացնում եմ։

 

-Պարոն Ավետիսյան, իսկ Վալերի Օսիպյանը և Վարդան Եղիազարյանը ինչպե՞ս և երբ հայտնվեցին այնտեղ։

 

-Ես ներկա չեմ եղել, հատուկ չեմ հետաքրքրվել, ես ներս եմ մտել անցակետ, տեսել եմ իրենք այնտեղ են։ Ես մտածում էի, որ իրենք գուցե միամտաբար եկել էին ինչ-որ բանակցությունների նպատակով։ Չեմ հետաքրքրվել այդ հարցով։
Այսինքն՝ բանակցությունների արդյունքում հնարավո՞ր է արդյոք դադարեցնեք։
Չեմ կարող ասել, թե երբ է հնարավոր։ Իմ պատկերացմամբ՝ դա իրենից որոշակի բարդություններ է ներկայացնում, չեմ կարող ասել այսօրվա ընթացքում կլինի, թե ոչ։

 

-Դուք մտավախություն ունեիք, որ գիշերվա ընթացքում գրոհ կլինի։

 

-Իրենք հավաստիացրին, որ քանի որ կա բանակցություն, գրոհ չի լինի, մենք էլ հավաստիացրել ենք, որ մեր կողմից էլ կտրուկ քայլ չի լինելու։

 

-Պահանջները նո՞ւյնն են մնում։ Հունան Պողոսյանը հայտարարում է, որ դուք մեկ պահանջ եք ներկայացրել՝ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին։

 

-Բնականաբար նա ճիշտ չի ասել, մեր պահանջները պաշտոնական հրապարակմամբ ներկայացված է, բայց եթե խոսքը վերաբերում է երրորդ տարբերակով խնդրին լուծում տալուն, ապա ոչ թե մեր պահանջը փոխվել է, այլ տվյալ իրավիճակին լուծում տալու մասով տրանսֆորմացվում է։ Այսինքն՝ մենք ոչ թե մեր համոզմունքներից հետ ենք կանգնում և ասում, որ ոչ, այլևս չենք ուզում, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա, խոսքը դրա մասին չէ, այլ որ տվյալ իրավիճակը հնարավորինս անցնցում անցկացնելու նպատակ ունի, որն էլ Ժիրայր Սեֆիլյանի առաջարկն է։

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ