Մամուլ - Միջազգային մամուլի արձագանքը Երևանի դեպքերին

Զինված խումբը Հայաստանի մայրաքաղաք Երևանում գրոհել է ոստիկանական բաժանմունքը, պատանդներ վերցրել՝ պահանջելով ազատ արձակել «քաղաքական բանտարկյալներին», - գրում է BBC-ի կայքը: Մեկ ոստիկան սպանվել է:

 

Խումբը պահանջում է ազատ արձակել ընդդիմադիր առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց: Սեֆիլյանը խիստ քննադատության է ենթարկել նախագահ Սերժ Սարգսյանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մոտեցումների համար:

 

The New York Times-ը, հղում անելով Associated Press-ին, գրում է, որ բանտարկված ընդդիմադիր առաջնորդի մոտ 20 կողմնակիցներ գրոհել են ոստիկանական բաժանմունքը, սպանել մեկ սպայի, վիրավորել չորսին, մի քանի պատանդ վերցրել: Հարձակվողները պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, որը ձերբակալվել է անցյալ ամիս: Ընդդիմադիր խումբը կրկնել է կառավարության հրաժարականի պահանջը:

 

NYT-ն ներկայացրել է նաև փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի խոսքը, որ եթե նրանք չհանձնվեն, ապա չեզոքացվելու են: Պողոսյանը նշել է, որ հարձակվողները սպանել են գնդապետ Արթուր Վանոյանին և վիրավորել 3 սպայի ու ոստիկանության օպերատորին:

 

The Guardian-ը, հղում անելով France Press-ին, գրում է, որ բանտարկված ընդդիմադիր առաջնորդի հետ կապված զինված խումբը գրավել է ոստիկանական բաժանմունքը, սպանել մեկ սպայի, վերցրել պատանդներ և պահանջել երկրի նախագահի հրաժարականը: Զինված անձանցից մեկը հայտնել է, որ պատանդների թվում է փոխոստիկանապետը:

 

Al Jazeera-ն հաղորդում է, որ զինված անձինք գրավել են ոստիկանության բաժանմունքը: Փոխոստիկանապետ Արթուր Վանոյանը (Ալ-Ջազիրան ճիշտ չի ներկայացրել Վանոյանի պաշտոնը- խմբ.) սպանվել է, 3 սպա վիրավորել են: Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարել է, որ ոստիկանությունն ու անվտանգության ուժերը ձեռնարկելու են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, եթե զինված անձինք հրաժարվեն հանձնվել:

 

 

Նյութն ամբողջությամբ

 

 

 

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Հայտնի է, թե ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց

Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ

Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. ինչ է քննարկվել «Իմ քայլում»

Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար

«Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին». Մանրամասներ «Իմ քայլի» թեժ նիստից

ՀՀ-ն շահած դուրս եկավ խաղից. Բելառուս-Ղազախստան դավադրությունը չկայացավ

«Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». Նախարարը «դուխ» է տվել

Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ