Պաշտոնական - ՀՀ ԱԳՆ խոսնակի հայտարարությունը

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Թվիթերում դիմել է Թուրքիայում գտնվող հայերին՝ նշելով, որ օգնության համար կարող են դիմել ՀՀ ԱԳՆ, քանի որ ուրիշ ոչ մի երկիր չի ներկայացնում հայերի շահերը Թուրքիայում:

 

 

Գիշերը Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է տեղի ունեցել, որը ճնշվել է: Ողջ աշխարհը հետեւում էր Թուրքիայի իրադարձություններին: Շատ երկրներ արդեն աջակցություն են հայտնել Թուրքիայի կառավարությանը: Պաշտոնական Երեւանը սահմանափակվել է միայն վերոնշյալ հայտարարությամբ:

 

Ի՞նչ կարող է անել Հայաստանի ԱԳՆ-ն, եթե դիմեն Թուրքիայում տուժած Հայաստանի քաղաքացիները: ԱԳՆ-ն ինչպե՞ս կարող է օգնել իր քաղաքացիներին: ԱԳՆ-ն կօգտագործի՞ Հայաստանի «միջազգային կապերը», որոնք վերջին ժամանակներս սահմանափակվում են Եվրասիական միությունով եւ Ռուսաստանով:
Դատելով ԱԳՆ հայտարարությունից՝ Եվրասիական միությունն ու Ռուսաստանը չեն պաշտպանում հայերի շահերը Թուրքիայում: Հայաստանը միայնակ է մնում Թուրքիայի դեմ, որտեղ խոշոր վերափոխություններ են տեղի ունենում:

 

 

Ի՞նչ է նկատի ունեցել Տիգրան Բալայանը՝ հիշեցնելով, որ ուրիշ երկրներ չեն ներկայացնում Հայաստանի շահերը: Միգուցե Հայաստանի քաղաքացիները դիմե՞լ են այլ երկրների, օրինակ, Ռուսաստանի կամ Ղազախստանի ԱԳՆ: Հնարավոր է, արտասահմանում մեր հայրենակիցները Հայաստանն արդեն նույնացնում են ԵԱՏՄ հետ:
Չի բացառվում նաեւ, որ խոսնակը նկատի է ունեցել ոչ պաշտոնական անձի հայտարարությունը, ով գրել է, որ հայերը կարող են դիմել Շվեյցարիայի դեսպանատուն:

 

Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվում, որովհետեւ իրականացվում են բացառապես ռուսական պրիզմայով: Դա բնական է, քանի որ Հայաստանի սահմանները որոշվել են առանց Հայաստանի մասնակցության՝ ռուս-թուրքական պայմանագրով:
Սակայն մի օր հարկ կլինի լուծել այս հարցը, եւ դատելով Թուրքիայում ու ամբողջ Մերձավոր Արեւելքում կատակլիզմներից, այդ օրը մոտենում է: Հայաստանը դեռ որքա՞ն է ճանաչելու ռուս-թուրքական պայմանագիրը եւ հավատարմությունն այդ պայմանագրին:

 

 

Նյութն ամբողջությամբ

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին ազգային տոնի առթիվ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ