Մշակույթ - ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով է պարգևատրել «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ փառատոնի պատվավոր հյուրերին

Երեկ` հուլիսի 15-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն հանդիպել է «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ փառատոնի պատվավոր հյուրերին: Հանդիպման ընթացքում նախարար Հ. Պողոսյանը հայկական կինոարվեստի տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով է պարգևատրել կինոքննադատ, սոցիոլոգ Կիրիլ Ռազլոգովին /Ռուսաստան/, կինոքննադատ Ալեքսանդր Գրոզևին /Բուլղարիա/, կինոռեժիսոր, օպերատոր Ֆրեդ Քելեմենին /Գերմանիա/:

 

Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ շատ կարևորում է հայկական կինոարվեստի հանրահռչակման գործում հայտնի կինոգործիչների իրականացրած աշխատանքները: Հ. Պողոսյանը նաև ընդգծել է, որ իերնց երկրներում՝ Ռուսաստանում, Բուլղարիայում և Գերմանիայում նախորդ տարի նրանց կյանքի կոչած ծրագրերը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նույնպես նշանակալի են:

 

Կինոգործիչները շնորհակալություն են հայտնել ՀՀ մշակույթի նախարարին հանդիպման և պարգևի համար:

 

Մշակույթի նախարարություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ